Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Մեկարկվեց «Օգնության ձեռք» նախագծի երկրորդ փուլը

Մեկարկվեց «Օգնության ձեռք» նախագծի երկրորդ փուլը

Մարտի 22-23-ը «Օգնությանձեռք» նախագծի անձնակազմը  կրկին Վանաձորում էր: Այս անգամ անձնակազմը «Հույսի տուն» իրականացրեց ծրագրի երկրորդ փուլը՝արդեն իսկ ախտորոշված հիվանդների բուժապահովումը համապատասխան դեղորայքով

 

Հիշեցնենք, որ նախորդ այցի ընթացքում ինտերնատում իրականացվել է ծրագրի առաջին փուլը՝ ծերերի բուժզննման  և բուժօգնության կազմակերպում, որտեղից անձնակազմը վերադարձել էր հրաշալի տպավորություններով:
«Օգնության ձեռք»

 

Նախաձեռնության երկրորդ փուլն ապահովելու հարցում  իրենց աջակցությունն են ցուցաբերել միքանի դեղագործական ընկերություններ՝ Zambon Pharma, Walmark, Bon Pharm, Recordati և Amikus դեղագործական ընկերությունները, որոնք տրամադրել էին այն դեղորայքը, որն անհրաժեշտ էր առաջին փուլում ախտորոշված հիվանդ ծերերին:  

 

Հատուկ շնորհակալություն մեր մշտական աջակիցներին՝  Vitaline ախտորոշիչ կենտրոնին, ով մշտապես ապահովում և ապահովելու է լաբորատոր ախտորոշումը, Platinum Ink  ընկերությանը, ով նախաձեռնության դիզայնի, տպագրության մասն է ապահովում և ԿՀՄ ԲԱԿ-Երևան  ախտորոշիչ կենտրոնին, որտեղ անցկացվելու է ՄՌՏ հետազոությունները:

 

Մեկարկվեց Օգնության ձեռք» նախագծի երկրորդ փուլը “Օգնության ձեռք” նախաձեռնության թիմը Մեկարկվեց Օգնության ձեռք» նախագծի երկրորդ փուլը

 

Այցը չսահմանափակվեց միայն երկրորդ փուլով: «Օգնության ձեռք»-ը  այցելություն  իրականացրեց «Ծերերի տուն» ինտերնատ և «Օրրան» բարեգործական հիմնադրամ, որտեղ իրականցվեց բուժզննում և ախտորոշմում 53 ծերերի և 70 երեխաների:  

 

Այն գոհունակությունն ու բարյացակամ վերաբերմունքը, որ ստացավ ամբողջ անձնակազմը ծերերից ու մանուկներից ամենամեծ գնահատականն է թիմի համար: Եվ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ նախագիծը երկարատև է լինելու և նոր, մեծ թափ է ստանալու:
 «Օգնության ձեռք» նախագծի անձնակազմը  բաց է  համագործակցության համար, և ցանկացողնրը կարող են միանալ նախագծին:

 

Հարգանքով՝  "Օգնության Ձեռք"

 [email protected]

 

+374 99 415 001
+374 99 218 740

 

Սկզբնաղբյուր. «Օգնության ձեռք» նախաձեռնության թիմ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ